Հայաստանում կստեղծվի բանակի կենտրոնական մարզական ակումբ

ՀՖՖ-ն ու ՀՀ ՊՆ-ն բանակցում են

Armsport.am-ը գրում է.


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակի կենտրոնական մարզական ակումբ (ԲԿՄԱ) ստեղծելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ բանակցությունները:

Այս մասին այսօր ՀՖՖ ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են Նոյեմբերյան կատարվող այցի ժամանակ: 

Նշվում է, որ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել որքան հնարավոր է արագ ձևակերպվեն և լուծվեն իրավաբանական հարցերը:

ՀՖՖ-ն մտադիր է արագացնել ԲԿՄԱ-ի ստեղծման գործընթացը, որպեսզի արդեն հաջորդ տարի ակումբը հանդես գա Հայաստանի Առաջին խմբում: