Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի մի քանի կործանիչներ պարեկել են Իրան-Ադրբեջան սահմանային գծերի երկայնքով: Այս մասին տեղեկացնում է «Փակագիծ Վերլուծական Հարթակը»։
Շրջանառվող ոչ-պաշտոնական լուրերի համաձայն, իրանական կործանիչները 2-3 կիլոմետր Ադրբեջանի տարածքի խորքում են թռչել:
Այնուհետև Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ադրբեջաներեն թվիթ է հրապարակել, նախազգուշացնելով Ադրբեւանին, որ «Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը մահմեդականների դեմ ուղղված ամենամեծ հանցագործություններից մեկն է»։
Իրանի գերագույն առաջնորդի թվիթին հաջորդեց տեղեկատվությունն այն մասին, որ Իրանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման լողացող կամուրջները ուղևորվում են դեպի Արաքս գետ` Ադրբեջանի հետ սահմանին։
Ի՞նչ է մտադիր անել Իրանը։
0Comments