Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ԱԽ արտակարգ նիստ գումարելու խնդրանքով

Մանրամասներ
ա

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած սադրանքի» վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունից:

«Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ կապված այսօր՝ ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին, Բուչա քաղաքում) ուկրաինացի արմատականների սադրանքների հետ կապված»,- ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին):