Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարներ Ջերեմի Հանթն ու Խրիստյա Ֆրիլանդը հայտարարել են ԶԼՄ-ների ազատության հարցով Գլոբալ կոալիցիա ստեղծելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կոալիցիան կձեւավորվի կառավարությունների կողմից, որոնք կստորագրեն խոստումը՝ խոսել եւ համատեղ միջոցներ ձեռնարկել այն դեպքերում, երբ ԶԼՄ-ների ազատությունը սպառնալիքի տակ հայտնվի, եւ աջակցել ԶԼՄ-ների ազատությանը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Փաստաթղթի տեքստում ասվում է, որ ԶԼՄ-ների ազատությունն աշխարհի տարբեր հատվածներում սպառնալիքի տակ է հայտնվել, իսկ կոալիցիան խոստանում է համատեղ միջոցներ ձեռնարկել ԶԼՄ-ների ազատության պաշտպանության համար:
0Comments