Ռուսական հրթիռն ամբողջությամբ ոչնչացրել է Լվովի նավթի պահեստը. Украинская правда

Մանրամասներ
ա

Լվովի նավթի պահեստը, որը ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են մարտի 26-ին, ավերվել է: Այս մասին հայտնել են Լվովի շրջանային ռազմական վարչությունից, փոխանցում է Украинская правда-ն:

«Լվովի նավթի պահեստը, որը նախօրեին հրթիռակոծվել էր, ամբողջությամբ ավերված է։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումները հրդեհը մարել են ողջ գիշեր»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մարտի 26-ին ռուսական զինված ուժերը մի քանի հրթիռային հարված են հասցրել Լվովին։