Կառավարությունը 9 մարզպետարաններին 944 մլն դրամ հատկացրեց՝ սուբվենցիոն ծրագրերի համար

Մանրամասներ
ա

Կառավարության այսօրվա՝ մարտի 24-ի նիստում որոշվեց համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին 944,228.9 հազար դրամ:

2021թ ներկայացված՝ ՀՀ 19 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 26 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ:

Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետբյուջեից ֆինանսավորման: