Ռուսաստանում այրել են զինկոմիսարիատը, որպեսզի խուսափեն Ուկրաինայի հետ պատերազմին զորակոչելուց։ Այս մասին հայտնում է տելեգրամ ալիքներում հրապարակված անանուն տեսանյութի հեղինակը։ Տեսանյութը՝ այստեղ․
«Դարպասը ներկեցի Ուկրաինայի դրոշի գույներով և գրեցի. «Չեմ պատրաստվում սպանել իմ եղբայրներին», որից հետո բարձրացա ցանկապատի վրայով, բենզին լցրեցի, կոտրեցի ապակիները և դեպի ներս՝ Մոլոտովի կոկտեյլներ նետեցի»,- ասում է գործողությունը կատարած անանուն անձը։
Ըստ նրա՝ հրկիզման նպատակն է եղել ոչնչացնել ժամկետային զինծառայողների անձնական գործերով արխիվը, որը պետք է կանխի մոբիլիզացիան այդ թաղամասում։
0Comments