Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այսօր ստուգայցեր են իրականացրել առևտրի օբյեկտներում, որի արդյունքում որոշ օրինազանց տնտեսվարողներ տուգանվել են:
Այս մասին հայտնում են վարչական շրջանից և հիշեցնում, որ հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:
0Comments