ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «ՔՊ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Որպես պահանջ ներկայացվել է նաեւ փոխհատուցում 1 միլիոն դրամը։
Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25-ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 6-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Սահակյանին։
0Comments