ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան

Մանրամասներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան՝  հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:

Ինչպես նշում է Russia Today-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ»,-ասել մամուլի քարտուղարը:

Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի», ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքների մասին: