Ես խրամատը չեմ լքելու, իմ անցած կյանքում ապացուցել եմ դա․ Սերժ Սարգսյան․ Ուղերձ․ VIDEO

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այս երեք տարիներին մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային ու ուժեղ պետության համար: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքում ապացուցել եմ դա: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»,-ասաց նա:

«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ ու այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սատարման համար, այստեղ գտնվելու համար ու ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչև դատական նիստի ավարտը, որովհետև մեզանից յուրաքանչյուրը, հատկապես՝ այս իրավիճակում, ունի բազմաթիվ գործեր: Ուզում եմ, որ բոլորս միասին գոչենք «Կեցցե Հայաստանը»»,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում․