5 միլիարդ դոլարի կաշառք, պատերազմ՝ 120% արդյունքով, Շուշին ու Հադրութն էլ որպես պարգևավճար

Եթե հնարավոր էր խաղաղ եղանակով լուծել այս հակամարտությունը, ինչու՞ եղավ պատերազմ

1

Պատերազմի հիմնական պատճառը Շուշին Ադրբեջանին հանձնելն էր

Արցախյան երկրորդ պատերազը կանխատեսել էին մեծ թվով փորձագետներ, սակայն քչերը գիտեին, որ Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին պետք է հանձնվեին խաղաղ ճանապարհով, ստորագրությամբ։

Խաղաղ կարգավորման համար Հայաստանի հեղափոխակարգ իշխանություններն արել էին ամեն ինչ. կազմաքանդել էին ամբողջ անվտանգային համակարգը, պառակտել հասարակությունը, Արցախում ձևավորել էին իրենց հետ ամեն ինչում համաձայնող կամազուրկ և անողնաշար իշխանություն, կառավարման համակարգից մեկուսացրել էին ազգային-պետական գործիչներին, իսկ իրենց ծրագրի իրագործման համար առավել վտանգավորներին՝ շինծու մեղադրանքներով նետել էին բանտ։

Հատկապես կարևոր էր ՀՀ Սահմանադրական դատարանի զավթումն ու իրենց հետ ամեն ինչում համաձայնվող անսկզբունք դատավորների նշանակումը, որով փաստացի լուծվել էր ստորագրվելիք պայմանագրի վավերացման խնդիրը։

Եթե հնարավոր էր խաղաղ եղանակով լուծել այս հակամարտությունը, ինչու՞ եղավ պատերազմ։

Այս ամբողջ գործընթացի մեջ առկա էր մեկ անհայտ, ինչը բացահայտվեց պատերազմի ավարտից հետո։ Դա զիջումների գնալու Հայաստանի իշխանությունների դրդապատճառն էր, մոտիվացիան, այլ կերպ ասած 5 միլիարդ դոլարի կաշառքը։ Ալիևի կողմից Հայաստանին այդ առաջարկն արվել էր դեռ 10 տարի առաջ, սակայն ինչպես պարզվեց բոլորովին վերջերս հրապարակված ձայնագրությունից, Հայաստանից ստացել էր կոպիտ մերժում։

Պարզվեց նաև, որ նույն առաջարկն արվել էր նաև Հայաստանի նոր իշխանություններին, իսկ ահա մերժման մասին որևէ տվյալ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ առաջարկի պայմանները Հայաստանի և Արցախի իշխանությունները կատարել են 120%-ով, իսկ Շուշին ու Հադրութն էլ վարչապետը հանձնել է որպես պարգևավճար՝ ըստ երևույթին կիրթ էության և կառուցողական կեցվածքի համար։

Արթուր Ղազինյան