Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ից 17:20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծ պողոտայում բախվել են Rolls Royce մակնիշի 01 AA 015 համարանիշի և Toyota մակնիշի 35 QQ 981 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Վահե Սարգսյանն ու տեսուչ Ավագ Ասիրյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Rolls Royce-ի վարորդն է եղել, իսկ նշված ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանինն է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գռզո» մականվամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ shamshyan.com
0Comments