Որևէ ուտեստ պատրաստելիս մարդիկ հաճախ տաքացնում են այն մի քանի անգամ մինչդեռ կան սննդամթերքի տեսակներ, որոնք երկրորդ անգամ տաքացնելու դեպքում արդեն դառնում են թունավոր: Սա պայմանավորված է դրանց մոլեկուլային կազմվածքով, ուստի հարկավոր է խուսափել դրանք երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելուց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Ճակնդեղ
Ճակնդեղը պարունակում է նիտրատներ, ինչի շնորհիվ շատ օգտակար է առողջության համար, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ճակնդեղով ուտեստը տաքացնել երկրորդ անգամ:
Կարտոֆիլ
Կարտոֆիլի մեջ պարունակվող օսլան դրական ազդեցություն է ունենում առողջության վրա, սակայն մի քանի անգամ տաքացնելու դեպքում այն կորցնում է իր սննդարար ու օգտակար հատկությունները և վերածվում է խիստ վնասակար նյութի, որը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:
Հավկիթ
Խաշած հավկիթը շատ օգտակար մթերք է, սակայն այն երկրորդ անգամ տաքացնելը կարող է խիստ վնասակար լինել: Երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելու դեպքում հավկիթը կարող է վերածվել մահացու մթերքի, ուստի այն հարկավոր է ուտել սառը վիճակում:
Հավ
Հավի միսը շատ համեղ մթերք է, սակայն այն հարկավոր է ուտել անմիջապես պատրաստելուն պես: Երկրորդ անգամ հավի միսը տաքացնելու դեպքում փոխվում է դրա սպիտակուցի կառուցվածքը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մարսողության հետ կապված խնդիրների: Հավի միսը պարունակում է ավելի շատ սպիտակուց քան կարմիր միսը, ուստի այն խորհուրդ է տրվում օգտագործել սառը վիճակում: Այն կարող է վնասակար դառնալ անգամ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում տաքացնելու դեպքում:
Սնկեր
Սնկերում պարունակվող լիպոիդները, ֆոսֆատիդներն ու եթերային յուղերը երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկվելուց հետո վերածում են այս օգտակար մթերքն աղիների ու սրտամկանի համար իսկական թույնի: Սնկերը հարկավոր է ուտել կամ անմիջապես պատրաստելուն պես, կամ սառը վիճակում, այլապես դրանք կարող են սրտամկանի ու մարսողական համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել:
0Comments