Անսպասելի է, բայց պարզվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություններ ունի նախորդ տարի Արդբեջանի նախագահ Ալիևի հետ վերելակում տեղի ունեցած հանդիպման բովանդակության հրապարակայնացումից։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հայտնվել» էին միևնույն վերելակում։ Այս հանդիպումը հետագայում մամուլում ստացավ «վերելակային դիվանագիտություն» անվանումը։
Երեկ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն իր խոսքում հիշեցրեց Փաշինյանի և Ալիևի վերելակային հանդիպումը․«Մենք մոտավորապես գիտեինք, թե ինչի մասին են եղել բանակցությունները: Մենք էլ ունենք աղբյուրները, թե վարչապետն ում հետ է հանդիպել, մենք տեղյակ ենք վերելակային դիվանագիտության մասին, ինչի մասին են խոսել»,-հայտարարեց Վիտալի Բալասանյանը։
Գեներալի այս հայտարարությանը հետևեց մի պաշտոնանկություն, որը առաջին հայացքից պետք է, որ կապ չունենա հայտարարության հետ։ Բալասանյանի հայտարարությունից ժամեր անց պաշտոնանկ արվեց Գրիգորի Հայրապետովը՝ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը:
Հայարապետովի պաշտոնակությունը ուղիղ կապ ունի Բալասանյանի հայտարարության հետ։ Դուշանբեում վարչապետ Փաշինյանի հետ հայկական կողմից վերելակում էր նաև նրա անվտանգության պատասխանատու Գրիգորի Հայրապետովը։ Ըստ էության նա ներկա է գտնվել Փաշինյանի և Ալիևի խոսակցությանը։
Բալասանյանի հայտարարությունից հետո վարչապետ Փաշինյանը որոշել է, որ իր և Ալիևի խոսակցության մանրամասնները հենց Հայրապետովի միջոցով է դուրս եկել և ըստ վարչապետի Բալասանյանը միայն նրա միջոցով կարող էր տեղեկանալ մանրամասներին։
Իհարկե դժվար թե հենց Հայրապետովը խոսակցության մանրամասնները դուրս հանած լիներ, ի վերջո նա ԱԱԾ երկարամյա սպա է և երկար տարիներ աշխատել է Հայաստանի բոլոր նախագահների հետ ու եթե վստահելի անձ չլիներ, ապա դժվար թե նա այսքան երկար տարիներ ապահովեր Հայաստանի տարբեր ժամանակների ղեկավարների անվտանգությունը։ Փաշինյանն ավելի ճիշտ կանի «բաց բերան» փնտրի իր թիմում, ովքեր պետական կառավարման փորձ չունեն և դժվար հասկանան պետական գաղտնիք պահելու կարևորությունը։
Բալասանյանի հայտարարությունը և Հայրապետովի պաշտոնանկությունը, սակայն հետաքրքիր հարցեր են առաջ քաշում։ Ստացվում է,որ վերելակում Փաշինյանը Ալիևի հետ խոսել է բան, որի բովանդակությունից վախենում է։ ԵՎ հենց սա է պատճառը, որ Բալասանյանի հայտարարությունից ժամեր հետո պաշտոնանակ է անում իր համար առաջին կասկածյալին։
0Comments