Խմոր պելմենների համար

Խառնել այնքան ժամանակ, մինչև ստացվի համասեռ խմոր

Բաղադրիչներ

1. Ցորենի ալյուր – 500 գ
2. Բուսական յուղ – 1 ճ/գ
3. Ձու – 2 հատ
4. Ջուր – 200 մլ
5. Աղ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը բրգաձև լցնել սեղանի վրա և գագաթից փոսիկ ձևավորել:

2. Նրբորեն այնտեղ լցնել ձվերը, աղով համեմված ջուրը և բուսայուղը:

3. Խառնել այնքան ժամանակ, մինչև ստացվի համասեռ խմոր: