Ամերիկացի հայտնի նյարդակենսաբան Հայդի Հանան բացահայտել է լողափային հանգստի առավելությունները:
Ամերիկյան Սթրեսի ինստիտուտի գիտաշխատող և սթրեսի դեմ պայքարին նվիրված գրքերի հեղինակը կարևորել է լողափային հանգիստը յուրաքանչյուր քաղաքաբնակի համար:
Մասնավորապես, Հանան մեջբերել է Էքզեթերի համալսարանի բրիտանացի գիտնականների ուսումնասիրության արդյունքները, որոնք ապացուցել են, որ լողափերի հարևանությամբ ապրող մարդիկ երջանկության և բարեկեցության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև ավելի ամուր մտավոր և ֆիզիկական առողջություն ունեն:
Նյարդակենսաբանը նաև կարծում է, որ օվկիանոսի և ծովի ձայնը կարող է նվազեցնել սթրեսը, իսկ քաղաքային աղմուկի նվազումը հանգեցնում է նյարդային համակարգի լարվածության թուլացմանը:
Հանայի խոսքերով, լողափային հանգիստն օգնում է նվազեցնել սթրեսի հորմոնների մակարդակն ուղեղում և օրգանիզմում: Բացի այդ, նման հանգիստը նվազեցնում է մկանների լարվածությունը, բարելավում է ուշադրության կենտրոնացումը և բարձրացում երջանկության ու բարեկեցության մակարդակը: Սթրեսի հորմոնները անհանգստություն, դյուրագրգռություն և ագրեսիվություն են առաջացնում, ուստի չափազանց կարևոր է լողափում հանգստանալը՝ դրանով իսկ պաշտպանելով ուղեղի առողջությունը:
0Comments