Մելանյա Թրամփը ոճային փոփոխության է ենթարկել «հնացած ինտերիերով» Սպիտակ տունը

ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տան ինտերիերը «ձևափոխելու» մտադրություն ունեցել է նախագահական նստավայր ժամանելուց ի վեր, սակայն միայն վերջերս է հստակ կարգադրություններ տվել՝ այն վերակահավորելու և խունացած գործվածքները փոխելու վերաբերյալ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն այս ուրբաթ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կազմակերպված երկրորդ պետական ընթրիքին ընդառաջ ոճային փոփոխությունների է ենթարկել «հնացած ինտերիերով» Սպիտակ տունը՝ փոխելով «խունացած գործվածքներն» ու «վերակահավորելով» սենյակները, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տան ինտերիերը «ձևափոխելու» մտադրություն ունեցել է նախագահական նստավայր ժամանելուց ի վեր, սակայն միայն վերջերս է հստակ կարգադրություններ տվել՝ այն վերակահավորելու և խունացած գործվածքները փոխելու վերաբերյալ:

Մասնավորպես, ձևափոխություններն իրականացվել են Կարմիր և Կանաչ սենյակներում, իսկ Կապույտ սենյակն ամբողջությամբ վերակահավորվել է:

Սպիտակ Տուն

«Կարմիր սենյակի պատերն արևի ճառագայթներից ամբողջովին խունացել էին. դրանք գրեթե վարդագույն երանգ էին ստացել»,- հայտնել է Սթյուարտ Մաքլորինը՝ Սպիտակ տան պատմական ասոցիացիայի նախագահը՝ կազմակերպություն, որը ֆինանսավորել է 132-սենյականոց առանձնատունը:

Սպիտակ Տուն

Նրա խոսքով՝ սենյակները միշտ պետք է հիանալի տեսք ունենան, ուստի վերաձևափոխումները բացարձակ անհրաժեշտություն էին:

Հաղորդվում է, որ ուրբաթ կայանալիք պետական ընթրիքը կազմակերպվել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և վերջինիս կնոջ՝ Ջեննիի պատվին, որին մասնակցելու են նաև այլ բարձրաստիճան հյուրեր: Հյուրերը հնարավորություն կունենան նաև շրջել Սպիտակ տան սենյակներով:

Սպիտակ Տուն

Մելանյա Թրամփը, ինչպես հաղորդում է աղբյուրը, պարբերաբար հանդիպում է Սպիտակ տան աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե նախագահական նստավայրն ինչ բարեփոխումների կարիք ունի:

Սպիտակ Տուն

«Մեր ընտանիքն իսկապես երախտապարտ է, որ հնարավորություն ունի ապրելու մեր պետության ազգային արժեքներից մեկը համարվող առանձնատանը, և ավելի հպարտ է, որ իր մասնակցությունն է ունենում դրա բարելավման գործում»,- մայիսին հայտնել էր Մելանյա Թրամփը: