Դուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից․ Փաշինյանը ծառայողական մեքենան վաճառքի՞ է հանել

Մանրամասներ
նիկոլ ավտո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մարզեր կատարած շրջագայության ընթացքում բազմաթիվ հրապարակումներ է կատարել:

Հերթական ռիլսի մեկնաբանություններում նա շատ ակտիվ կերպով պատասխանել է օգտատերերի մեկնաբանություններին:

Դրանցից մեկն էլ վերաբերել է իր վարած մեքենային:

Օգտատերը նկատել է, որ «ապեր»-ի (նկատի ունի Փաշինյանին)` կես միլիոն դոլարանոց մեքենայի տեսքը վատը չէ:

Փաշինյանն էլ պատասխանել է. «Եթե կես միլիարդ է, Դուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից։ Համաձայն ե՞ք։ Կամ՝ ով կուզի»։