Գերմանիայում ավտոմրցարշավի ժամանակ երկրպագուն ընկել է մրցարշավորդի սլացող մեքենայի առջև և հրաշքով ողջ մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մրցարշավորդը կարողացել է ձախ թեքել ղեկը և շրջանցել երկրպագուին

Գերմանիայում երկրպագուն ավտոմրցարշավի ժամանակ ընկել է մրցարշավորդի սլացող մեքենայի առջև և հրաշքով ողջ մնացել: Տեսանյութը հայտնվել է մրցարշավորդ Մեդս Օսթբերգի Twitter-ի էջում:

Օսթբերգը պատմել է, որ տղամարդը ճանապարհին է ընկել այն պահին, երբ նա մեքենայով սլանալիս է եղել: Մրցարշավորդը կարողացել է ձախ թեքել ղեկը և շրջանցել երկրպագուին։ 

«Այդ տղամարդը հաջողակ էր: Երբ նա ընկավ, ես ժամում մոտ 150 կիլոմետր արագությամբ սլանում էի: Բարեբախտաբար, ես արագ արձագանքեցի և խուսափեցի բախումից»,- գրել է նա:

WRC2 ավտոմրցարշավի շրջանակում Օսթբերգը հանդես է գալիս Citroen-ի թիմի կազմում:

This man had a lucky escape. At the point where he fell, I was flat out over a high speed jump at approximately 150km/h! He fell into the raceline, but luckily I reacted quickly and avoided a fatal accident. ⚠️PLEASE STAY SAFE!⚠️ ?Vincent Petit

/>

0:00

Просмотры: 92,4 тыс.

14:31 - 23 авг. 2019 г.