Մենք երազում ենք հայերի դեմ մարտի մասին ու դա շուտով լինելու է. Ադրբեջանի ՊՆ նախարար

«Դա շուտով կլինի, այդ ժամանակ հայերը պատախան կտան իրենց բառերի համար». Զաքիր Հասանով

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը Հայաստան է:

Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն իր խոսքը կասի մարտի դաշտում և, որ երազում են այդ մասին. «Դա շուտով կլինի: Այդ ժամանակ հայերը պատախան կտան իրենց բառերի համար»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ խոսքերն արտաբերեց Ստեփանակերտում վերջին հանրահավաքի ժամանակ: