Ննջասենյակի գույնն ազդում է քնի տեւողության վրա

Նման եզրահանգումը կատարվել է 2.000 տների ննջասենյակների վերլուծության արդյունքում

Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն, ննջասենյակի գունային լուծումն ազդում է մարդու քնի տեւողության վրա:

Ըստ Meddaily-ի, հանգիստ գույները՝ դեղինը, կապույտը, կանաչը, քունն առնելու  հնարավորություն են ընձեռում: Օրինակ, կապույտ երանգներով ձեւավորված ննջասենյակում մարդը քնում է միջինը 7 ժամ 52 րոպե: Ինչ վերաբերում է մանուշակագույն ննջարանին, ապա այն ընտրած մարդիկ քնում են միջինը միայն 5 ժամ 56 րոպե: Գույնը, ամենայն հավանականությամբ, խթանում է ուղեղի ակտիվացումը: Շագանակագույն պատերի ներսում կհաջողվի քնել 6 ժամ 5 րոպե, իսկ մոխրագույնի դեպքում՝ 6 ժամ 12 րոպե: Կանաչ պատերի դեպքում մարդը քնում է 7 ժամ 36 րոպե, դեղինի դեպքում՝ 7 ժամ 40 րոպե, արծաթագույնի՝ 7 ժամ 33 րոպե, նարնջագույնի՝ 7 ժամ 28 րոպե, կարմիրի՝ 6 ժամ 58 րոպե եւ ոսկեգույն պատերի դեպքում՝ 6 ժամ 43 րոպե:

Ի դեպ, պարզվել է նաեւ, որ ավազի երանգներով ձեւավորված ննջարանում քնող ամուսինները սեքսով զբաղվում են միջինը շաբաթական 3 անգամ, իսկ կարմիր ննջասենյակում՝ շաբաթը մեկ անգամ:

Նման եզրահանգումը կատարվել է 2.000 տների ննջասենյակների վերլուծության արդյունքում: