Հայաստանում սկսվել է քրեական աշխարհում բարձր հեղինակություն ունեցող անձանց քրեական հետապնդման վերաբերյալ օրենսդրության մշակման գործընթացը: Այս մաիսն գրում է Ռուսարմինֆոն:
Ինչպես կառավարության նիստում բացատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված «օրենքով գողերը» և քրեական հեղինակություններն այժմ պատասխանատու կլինեն օրենքի առաջ իրենց կարգավիճակի և քրեական ենթամշակութային խմբերի մասնակցության համար:
Հայաստանն առաջամարտիկ չէ հանցավոր մշակույթի դեմ պայքարում: Նմանատիպ օրենքներ անցյալում ընդունվել են մի շարք այլ երկրներում, մասնավորապես` Վրաստանում և Ռուսաստանում:
Այսպես, 90-ականներին և 2000-ականների սկզբին Վրաստանում կատարվել են հանցավոր խմբերի կողմից կազմակերպված բազմաթիվ հանցագործություններ: Քրեական աշխարհը ներթափանցել է նաև պետական ապարատ և իրավապահ մարմիններ:
2003 թվականին «Վարդերի հեղափոխությունից» հետո երկրում սկսվեց ակտիվ պայքար քրեական աշխարհի, հատկապես «ավտարիտետների» և «օրենքով գողերի» դեմ, որոնք հատկապես շատ էին վրաց հասարակության շրջանում:
2005 թվականին ընդունվեց «Կազմակերպված հանցավորության և ռեկետի մասին» օրենքը, որով առաջին անգամ հայտնվեցին «օրենքով գող» և «գողերի սխոդկա» հասկացությունները:
«Օրենքով գող» նշանակում է անձ, ով ցանկացած ձևով իրականացնում է «գողերի համայնքի» հսկողություն կամ կազմակերպում կամ օգտագործում է «գողերի համայնքի» գործունեության մեթոդները, իրականացնում է հսկողություն կամ անձանց որոշակի խմբի հավաքագրում»,-գրված է վրացական օրենսդրությունում՝ «օրենքով գող» եզրույթի բացատրության մասով:
Այս կարգավիճակում եղած անձի համար օրենքը նախատեսում էր ազատազրկում ՝ առավելագույնը 10 տարի: Գողերի համայնքում ներգրավված լինելու համար ձերբակալվածը կարող էր դատապարտվել մինչև 8 տարի ազատազրկման։
2006 թվականից մինչև 2010 թվականը Վրաստանում ձերբակալվել և դատապարտվել է գողական աշխարհի 180 անդամ: Հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից առգրավվել է 1 միլիարդ դոլար արժողությամբ գույք: Երկրում կտրուկ նվազել է հանցավորությունը:
2018 թվականին Վրաստանի իշխանությունները խստացրել են պատիժը կազմակերպված խմբերում մասնակցության և հանցավոր կարգավիճակի համար: Այժմ օրենքով գողերին սպառնում է 15 տարվա ազատազրկում, իսկ քրեական համայնքների անդամներին՝ 7-10 տարի:
Նմանատիպ օրենք Ռուսաստանում ընդունվել է 2019 թվականի ապրիլին: Երկրի քրեական օրենսգիրքը համալրվել է «Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում» հոդվածով:
Օրինագիծը Պետդումային ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, և ընդունելուց հետո՝ ապրիլի 1-ին ստորագրվել է վերջինիս կողմից։
Ռուսաստանի քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածը քրեական հիերարխիայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսում է պատիժ՝ 8-15 տարի ժամկետով՝ հնարավոր տուգանքով՝ առավելագույնը 5 միլիոն ռուբլի:
Օրենքով սահմանված հանցագործությունների կատարման նպատակով կազմակերպիչների, առաջնորդների կամ հանցավոր խմբերի, կազմակերպված խմբերի այլ ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար նախատեսվում է պատիժ՝ 12-20 տարի ժամկետով:
Արդեն 2019 թվականի մայիսին Տոմսկի մարզում ձերբակալվեց մեկ անձ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
ԱՄՆ-ն և Իտալիան նույնպես տպավորիչ փորձ ունեն հանցավոր աշխարհի և նրա առաջնորդների դեմ պայքարում: Կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ հաստատվել են մի շարք օրենքներ, որոնք այս երկրներում սովորաբար կոչում են մաֆիա. Իտալիայում գործող հակամաֆիայի մասին օրենքը և ԱՄՆ-ի ռեկետների ազդեցության ենթակա և կոռումպացված կազմակերպությունների մասին օրենքը: Այս կանոնակարգերի շնորհիվ, երկրներին հաջողվել է հաջողվել է պայքարել կազմակերպված հանցավորության դեմ:
0Comments