Մեծ Բրիտանիայում խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու դեմ բողոքի ցույցեր են ընթացել

Հանգչի՛ր խաղաղությամբ, բրիտանական ժողովրդավարություն

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով դադարեցնելու առաջարկին հավանություն տալու ֆոնին թագավորությունում բողոքի ցույցեր են մեկնարկել, գրում է The Guardian-ը:

Լոնդոնում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Դաունինգ սթրիթում՝ վարչապետի նստավայրի մոտ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարներից մեկն այնտեղ է եկել Բորիս Ջոնսոնի դիմակով, ձեռքին՝ բահ, և «գերեզման» է տեղադրել՝ «Հանգչի՛ր խաղաղությամբ, բրիտանական ժողովրդավարություն» գրությամբ:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մանչեսթերում, Էդինբուրգում, Քարդիֆում, Բիրմինգհեմում, Լիվերպուլում, Բրիստոլում և այլ քաղաքներում:

Ցուցարարների մեծ բանակ է հավաքվել նաև խորհրդարանի շենքի դիմաց, որոնք շարժվել են Դաունինգ սթրիթի ուղղությամբ: Կազմակերպչների պնդմամբ՝ ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցել, որոնք Մեծ Բրիտանիայի վարչապետի որոշումը «ռազմական հեղաշրջման փորձ» են որակել:

«Նրա այս քայլը զարմանալի չէր, սակայն չէի կարծում, որ նման անհարգալից կերպով դեմ կգնա խորհրդարանական ընթացակարգերին»,- հայտնել է ցուցարարներից մեկը և հավելել, որ «կտրականապես դեմ է առանց համաձայնագրի Brexit-ի գործընթացին»:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցման մասին լուրերի ֆոնին բրիտանական ֆունտի փոխարժեքն ընկել է մինչև 1,2196 դոլար: Մեկ օր առաջ այն արժեր 1,2300 դոլար։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը:

Ինչպես հայտնի է՝ Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին, ինչը զգալիորեն նվազեցնում է այն շանսերը, որ պատգամավորները ժամանակ կունենան խանգարելու ԵՄ-ից երկրի առանց համաձայնագրի դուրս գալուն:

 

Image result for 'Stop the coup': Protests across UK over Johnson's suspension of parliament

Image result for 'Stop the coup': Protests across UK over Johnson's suspension of parliament

Image result for 'Stop the coup': Protests across UK over Johnson's suspension of parliament

Image result for 'Stop the coup': Protests across UK over Johnson's suspension of parliament

Related image

Image result for 'Stop the coup': Protests across UK over Johnson's suspension of parliament

Sebastian Payne@SebastianEPayne

Pro-Brexit campaigners had a tussle with the protesters outside Parliament before the police intervened.

Embedded video

247

Twitter Ads info and privacy

427 people are talking about this

Aamna Mohdin@aamnamohdin

Protesting now moving towards Downing Street.

Embedded video