Պուտինը պաղպաղակ է գնել Էրդողանի համար, իսկ «զդաչին» փոխանցել է ավիացիան զարգացնելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շնորհակալություն առատաձեռնության համար»,-ասել է նախարար Մանտուրովը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական պաղպաղակ է հյուրասիրել Թուրքիայի նախագահին:

Պուտինը որոշել է վճարել պաղպաղակի համար 210 ռուբլին՝ հավելելով, թե մանրը կարելի է փոխանցել ՌԴ Արդյունաբերության նախարարին ավիացիայի զարգացման համար:

«Շնորհակալություն առատաձեռնության համար»,-ասել է նախարար Մանտուրովը:

Դրանից հետո Պուտինը պաղպաղակ է գնել նաև պատվիրակության մյուս անդամների համար: