Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այցի ժամանակ հաճոյախոսություն է արել Ֆրանսիայի առաջին տիկնոջը՝ նկատելով նրա դեմքի գեղեցիկ գույնը։
«Ձեր դեմքի գույնն այնքան շքեղ է»,-ասել է Պուտինը, որից հետո Բրիջիթ Մակրոնին ծաղկեփունջ է նվիրել։
Ֆրանսիայի առաջին տիկինը զրույցի ժամանակ նաև նշել է, որ Պուտինը պետք է ավելի երկար մնա Բրեգանսոնում Ֆրանսիայի նախագահի ամառային նստավայրում, որտեղ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպումը։
0Comments