Չի ծանոթացնում հարազատների եւ ծնողների հետ
Սովորաբար աղջկա ծնողների հետ ծանոթությունը տեղի է ունենում հարաբերությունների վաղ փուլում։ Աղջկա ընտանիքն ավելի անհանգիստ է, քան տղայինը։ Հայրն ու մայրը ցանկանում են իմանալ՝ ո՞ւմ հետ է իրենց դուստրը ավտոմեքենա նստում եւ գիշերները բարեր այցելում։ Որպեսզի լրացուցիչ հարցեր ու խնդիրներ չծագեն, տղամարդն իր հերթին նրան իր ծնողներին է ներկայացնում։
Բայց եթե նա ձգձգում է իր ծնողների հետ ծանոթությունը՝ տարբեր պատճառներ հնարելով, խոսիր նրա հետ այդ մասին։
Չի ծանոթացնում ընկերների հետ
Այժմ արդեն իրադրությունը միանգամայն այլ է։ Չէ՞ որ հարազատներին ու ծնողներին չենք ընտրում, իսկ ընկերներին՝ այո։ Տղամարդը, որը հպարտանում է իր կնոջով, սիրում է նրան շրջապատի հետ ծանոթացնել։ Գլխավորը, որ այդ ծանոթությունը ցուցադրական չլինի, որտեղ նա հպարտանում է իր կարգավիճակով, այլ ոչ թե քեզ հետ շփումով։
Ամեն դեպքում հիշիր, որ հարաբերությունների վաղ փուլում տղամարդն իր կնոջը ծանոթացնում է ընկերների հետ։
Դժվարին պահին օգնության չի հասնում
Անլուրջ հարաբերությունները հսկայական մինուս ունեն՝ արարքների համար պատասխանատվության բացակայությունը եւ մտքերի ու գործողությունների լիակատար ազատությունը։ Սակայն նույնիսկ նման «բարեկամությունն» է օգնություն եւ հարգանք ենթադրում։ Իսկ եթե քո զուգընկերը չի ցանկանում օգնել դժվարին պահին, պետք է մտածել՝ արդյո՞ք շրջապատում քեզ պետք է նման մարդ եւ նրա հետ ինչպիսի՞ հարաբերությունների մասին կարող է լինել խոսքը։
Չի խոսում ապագայի ծրագրերի եւ ընտանիք ստեղծելու մասին
Եթե տղամարդը չի խոսում ապագայի կամ երեխաների մասին, դա չի նշանակում, որ նա դրան անլուրջ է վերաբերում։ Տղամարդիկ կան, որոնք չեն ցանկանում հեռավոր ապագայի ծրագրեր կազմել՝ աչքով չտալու համար։ Եվ դրա հետ ոչինչ անել չես կարող։ Իսկ երբ ամուսնության կամ երեխաների մասին զրույցների ժամանակ նա դառնում է նյարդային, դա մատնանշում է փաստը, որ քիչ ժամանակ անց ձեր շփումը կդադարի, քանի որ այն արդեն իսկ չի զարգանում։ Մտածեք այդ մասին։
Աղբյուրը՝ Ivona, գրում է news.am
0Comments