Սահմանափակումներ Լարս տանող ճանապարհին

Ավտոճանապարհի 125 կմ-ին, Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, օգոստոսի 19-22-ն

Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։

 

Ավտոճանապարհի 125 կմ-ին, Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ կլինի: Այս մասին տեղելացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։