Ջերմուկում ընթանում է հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Հանրահավաքի ընթացքում ելույթով են հանդես գաիս Ջերմուկի բնակիչներն ու այլ քաղաքացիներ: Ջերմուկցիները նշում են, որ պետք է պայքարել, Կառավարությանը համոզել՝ հետ կանգնել Ամուլսարի հանքը շահագործելու մտքից:
Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությանը, նշելով, որ որևէ գիտնական չի եկել, տեղում ուսումնասիրություն չի արել, փորձաքննությունը արվել է միայն թղթերով:
Ո´չ ներդրողներն են ապրելու այստեղ, ո´չ թույլտվություն տվողները, մենք ենք ապրելու, մեր երեխաները, մեր թոռները, ամբողջ աշխարհն է գալու այստեղ հանգստանալու: Մենք ամբողջ համայնքով դեմ ենք, որ այդ հանքը շահագործվի, ասում են բնակիչները:
Ջերմուկցիները նշում են՝ Ամուլսարն արդեն քաղաքական հարց է, պետք է կայացվի քաղաքական որոշում, իսկ այդպիսի որոշում կարող է կայացնել միայն վարչապետը:
0Comments