Երեւանում կկատարվի երթեւեկության կազմակերպման հերթական փոփոխությունը

Փոփոխության արդյունքում Սեւքարեցի Սաքոյի եւ Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի

Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երեւան քաղաքի Սեւքարեցի Սաքոյի եւ Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Սեւքարեցի Սաքոյի եւ Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի, գրում է news.am: