Էդ խնդիրն ինչ-որ մեկի (մի քանիսի) փնթի ու անպատասխանատու աշխատելաոճի հետևանք է

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հուրգադա-Երևան թռիչքի չեղարկումը, որի պատճառով Հուրգադայում մնացած 100-ից ավելի քաղաքացիներ մնացել են օդանավակայանում ու տեղի հյուրանոցներում, անընդունելի է։

Էդ խնդիրը ոչ թե ֆորսմաժորային է, այլ ինչ-որ մեկի (մի քանիսի) փնթի ու անպատասխանատու աշխատելաոճի հետևանք։

Ես էս հարցով հետամուտ եմ լինելու, ու սեփական քաղաքացիների նկատմամբ էսպիսի արհամարհական վերաբերմունքի համար մեղավորները պիտի պատասխան տան։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան