Հայաստանը որոշում է կայացրել անցնել խորհրդարանական հանրապետության, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալետինա Մատվիենկոն ելույթ է ունեցել ՌԴ-ում կառավարման խորհրդարանական ձևաչափի անցնելու անհրաժեշտության թեմայով

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալետինա Մատվիենկոն ելույթ է ունեցել ՌԴ-ում կառավարման խորհրդարանական ձևաչափի անցնելու անհրաժեշտության թեմայով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը,խորհրդարանական կառավարման անցած երկրներից Մատվիենկոն օրինակ է բերել Հայաստանը:

«Աշխարհում կան հաջողակ խորհրդարանական հանրապետությունների օրինակներ, սակայն դրանք այնքան էլ շատ չեն և այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգը և պետական ժողովրդավարական ինստիտուտներն ավելի քան 100 տարեկան են: Հայաստանի մեր գործընկերները որոշում են կայացրել անցնելու խորհրդարանական հանրապետության, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում նրանց, որպեսզի ամեն ինչ նրանց մոտ ստացվի»,-ասել է Մատվիենկոն: