Հանրությանը նախապատրաստում են այլասերման. ժամանակը գնաց

Հաշվի չեն առնելու այն փաստը, որ ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ առաջին անխնա քննադատը նույնպես իմքայլական էր՝ պատգամավոր Սոֆիա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել, սակայն խմբակցության առանձին պատգամավորներ ուսումնասիրում են կոնվենցիան, հատկապես խնդրահարույց կետերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: Նա ասել է, որ կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է: Նախ պետք է հասկանալ՝ ինչու է իշխանությունը որոշել վավերացնել մի նախագիծ, որն այնուամենայնիվ սարսափելի է, բայց ոչ այնքան, որքան մենք ենք մտածում: Ինչու իշխանությունը չի չեղարկում սարսափի թեկուզ փոքր նշույլ պարունակող փաստաթուղթը, ինչպիսին ստամբուլյան կոնվանցիան է, եւ այդ սարսափելիության մասին, փաստորեն, խոստովանում են նաեւ իշխանականները: Լուսինե Բադալյանը՝ կարծում ենք՝ իշխանական վանդակից բաց թողնված առաջին ծիծեռնակն է, որը հանդես է եկել կոնվենցիայի պրոպագանդայով:

Հարկ է նշել, որ նրա հայտարարությունը հաջորդեց մամուլում տարածված այն լուրերին, որ նշված կոնվենցիան սեպտեմբերին կվավերացվի:Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Իմ Քայլի պատգամավորներին կամ լռել, կամ հանդես գալ դրա քարոզով: Եւ քանի որ լռելու համար մեծ խելք է պետք, ապա ակնկալվում է, որ առաջիկայում պրոպագանդիստների շքերթ է լինելու: Հաշվի չեն առնելու այն փաստը, որ ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ առաջին անխնա քննադատը նույնպես իմքայլական էր՝ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

Մի քիչ ուղեղ ունեցող մարդիկ հասկանում են այս կոնվենցիայի վտանգավորությունն ու ավերիչ, քայքայիչ հատկությունը: Քանզի սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվով ստամբուլյան կոնվենցիան հակահայկական դրույթներ է պարունակում: «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան ստորագրվել է 2011-ին Ստամբուլում, որտեղից էլ ստացել է ստամբուլյան անվանումը։ Ի՞նչ է պետք իմանալ այս կոնվենցիայի մասին,Կոնվենցիան առաջարկում է համալիր գործողությունների շարք, օրինակ՝ կարգավորել օրենսդրությունը, ստեղծել ապաստարաններ և օգնության հեռախոսահամարներ,
Մասնակից պետությունը ստեղծում է նաև փորձագիտական խումբ՝ GREVIO: Այն վերահսկում է կոնվենցիայի նկատմամբ պարտականությունների կատարումը,

Ըստ կոնվենցիայի՝ երեխաները ընտանեկան բռնության զոհ են դառնում՝ այդ թվում նաև ընտանիքում բռնությանը ականատես լինելով: Կոնվենցիայի ընդդիմախոսներն այն համարում են հակասահմանադրական, կան վիճահարույց սահմանումներ՝ «Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում», «գենդերային ինքնություն», երրորդ սեռի գոյություն եւ այլն:
Մեջբերում են կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունից հատված․ «Տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը չեն համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին», ասել կուզի՝ օրինականացվում է նշված այլանդակ հասկացողությունները եւ Հայաստանում այդ կոնվենցիայի վավերացումից հետո տնասգենդերները, տրանսֆիստիտները եւ նման այլ անձինք կարող են պայքարել իրենց շահերի համար, քանզի օրենքով նրանց սեռը հաստատված է համարվելու:

Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն,Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել:

Անի Սահակյան, գրում է hayeli.am: