Երեւանի Սեբաստիա փողոցում 50-մյա կինը իրեն ցած է նետել շենքի երկրորդ հարկի պատոււհանից: ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ հայտնել է.
«Հուլիսի 14-ին ժամը 13:27 հաղորդում է ստացվել, որ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում կին կա ընկած, ում գլխի շրջանում վնասվածքներ կան, արյունահոսում է: Պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմաններում նշված շենքի բնակիչ 1969 թվականին ծնված մի կին ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել շենքի 2-րդ հարկի պատուհանից: Նա վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ»:
0Comments