Իրանցի մոդելն անկեղծ լուսանկարների պատճառով փախել է երկրից

Մանրամասներ

Իրանցի մոդելին հարկադրել են լքել հայրենի երկիրն ու թափառել Եվրոպայում ներքնազգեստով ֆոտոշարքի պատճառով, հայտնվում է Le Parisien-ը։

29-ամյա Ներգզիան ստիպված է եղել փախչել Իրանից, երբ նա լուսանկարվել է ներքնազգեստով, եւ այդ լուսանկարները շարիաթի օրենքներով՝ «անպատշաճ» ու «ոչ համեստ» են համարվել։ Լուսանկարիչը, որի հետ նա աշխատել է, նրա լուսանկարները փոխանցել է ոստիկանությանը եւ իրավական օրենքներով՝ նրան մտրակի հարվածներ էին սպառնում։ Դաժան պատժից փրկվելու համար՝ նա Իրանից փախել է Թուրքիա, ապա ապաստան է խնդրել Ֆրանսիայում եւ մեկնել Փարիզ։

Иранской модели пришлось бежать из-за откровенных снимков

Նա ստիպված է եղել գիշերել քաղաքի փողոցներում կամ այգիների նստարաններին։ «Մի անգամ բոլոր զգեստներս վաճառեցի 10 եվրոյով՝ պարզապես ուտելու համար»,- նշել է Նեգզիան։ Անկախ իր կարգավիճակից՝ մոդելը խոստովանել է, որ հպարտանում է նրանով, որ իրեն հաջողվել է դուրս գալ հարմարավետության սահմաններից եւ խախտել կանոննեը, որոնք չեն հարգում կանանց իրավունքները։

Картинки по запросу mannequin neggzia

Ֆրանսիա ժամանելով՝ Նեգզիան փաստաթղթերը միանգամից հանձնել է՝ քաղաքական ապաստան ստանալու համար, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ Սակայն այժմ, երբ ֆրանսիական մամուլը լուսաբանել է նրա խնդիրը, ներքին գործների նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ դեպարտամենտը կապ է պահպանում մոդելի հետ եւ խոստացել է ուսումնասիրել նրա գործը։

Похожее изображение