Մենակ ասում էր, որ մարմինս ցավում է

Ծաղիկ Համբարձումյանի եղբայրը`Հրաչյան պատմեց, որ քրոջը դեպքից վայրց ինքն է շտապօգնության մեքենայով ուղեկցել բժշկական կենտրոն

Երասխ գյուղի  բնակիչ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Արարատ քաղաք տատիկի տնից վերադառնալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը: Այս մասին պատմեց Ծաղիկի եղբայր` Հրաչյա Համբարձումյանը:

Նա պատմեց, որ քրոջը դեպքից վայրց ինքն է շտապօգնության մեքենայով ուղեկցել բժշկական կենտրոն, ձեռքերը, շնչուղիներն են այրվել, ինքն էլ շատ հարցուփորձ չի արել. «Մենակ ասում էր, որ ցավում է, ամբողջ մարմինս ցավում է»:

Նշենք, որ կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։