Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Հավանական է, որ նա փոխարինելու է գեներալ-մայոր Վարդան Բալայանին, որ բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն էր և պաշտոնից ազատվել է հունիսին։
Ստորև գնդապետ Ստեփան Գևորգյանի կենսագրությունը ըստ ՀՀ ՊՆ կայքի․
Գործունեություն
- 1988 – 1992թթ. – Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
- 1992 – 2015թթ. – Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ՝ դասակի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդի հրամանատար, բանակային կորպուսի օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ:
- 2004 թ. մայիսի 17-ին – Շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
- 2015թ. նոյեմբերի 10-ին – Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնին:
- 2016թ. օգոստոսի 3-ին – Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետի պաշտոնին:
Կրթություն
- 1981թ. – Ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի N 7 միջնակարգ դպրոցը:
- 1985 – 1990թթ. – Սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
- 1998թ. օգոստոս – 2001թ. հունիս – Սովորել է ՌԴ ԶՈՒ Մ. Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում:
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
- 1982-1984 թթ. պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:
- 1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի, Արցախի «Մարտական ծառայության» մեդալներով, մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:
0Comments