Լոնդոնում մահացած են գտել շեյխ Խալիդին

Խալիդը Անգլիա տեղափոխվել է 9 տարի առաջ, ստացել է ճարտարապետի կրթություն, հետո սկսել է զբաղվել հագուստի դիզայնով

Լոնդոնում իր պենտահուսում հայտնաբերել են Շարժայի էմիրության կառավարչի որդու՝ դիզայներ Խալիդ բեն Սուլթան ալ-Քասիմի դին:

Ինչպես գրում է  The Sun-ը, Խալիդի տանը մահվանից առաջ երկույթ է եղել, ինչի ժամանակ, ամենայն հավանականությամբ, օգտագործել են նաև թմրանյութ:

Ենթադրվում է, որ շեյխը հնարավոր է մահացել է թմրանյութի օգտագործման արդյունքում, սակայն մահվան իրական պատճառը դեռ պետք է պարզվի:

Խալիդը Անգլիա տեղափոխվել է 9 տարի առաջ, ստացել է ճարտարապետի կրթություն, հետո սկսել է զբաղվել հագուստի դիզայնով: 2008 թվականին նա հիմնել էր Qasimi սեփական բրենդը: Նրա հագուստը գնողների թվում են Լեդի Գագան, Շերիլ Քոուլը: