«Վայրի կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶOO Ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից հունիս ամսին Հայաստան է ներմուծվել 4 վագր: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից:
Դեռ մարտ ամսին վերոնշյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գորիգորյանի ստորագրությամբ ստացել է 2 հատ ամուրյան վագրի (Panthera tigris altaica) և 3 հատ սպիտակ վագրի (Panthera tigris tigris) ներմուծման ՍԻԹԵՍ հավաստագիր (CITES): Ներմուծման գործարքը տեղի է ունեցել բոլորովին վերջերս: ՄՎ և ԵՀ վարչության պետ Մնացան Շարաֆյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է. «... ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների 05.06.2019թ. «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00451056) կողմից ՀՀ է ներմուծվել երեք հատ սպիտակ վագր և մեկ հատ ամուրյան վագր, որոնք հայտարարագրման փուլում են»:
Նախարարության կողմից մեզ տրամադրված ՍԻԹԵՍ հավաստագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ կենդանիները ՀՀ ներմուծվել են Ուկրաինայից. արտահանող/վերաարտահանող անձը Սերգեյ Կոստիվն է՝ «Լիմպոպո» էկզոտիկ կենդանիների հավաքածուի տնօրեն»:
Մանրամասն` Econews.am
0Comments