Սոցցանցերում կատակներ են հնչում, թե մեր տղաները ոսկու պաշարն են վերականգնում․ Արայիկ Հարությունյան

Իրականում դա շատ ոգևորիչ էր

Հայ մարզիկների հաղթանակը լավ առիթ է շաբաթը և ամռան երկրորդ ամիսը լավ տրամադրությամբ սկսելու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով շնորհավորել է հայ մարզիկներին՝ Եվրոպական երկրորդ խաղերում գրանցած հաջողությունների համար։

«Սոցիալական ցանցերում կատակներ են հնչում, թե մեր տղաները ոսկու պաշարն են վերականգնում։ Իրականում դա շատ ոգևորիչ էր։ Վստահ եմ, որ այս արդյունքները շարունակություն են ունենալու և բազմապատկվելու են։ Ես մեր բոլոր մարզիկներին ու նրանց մարզիչներին ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում, վերադառնալուց հետո նախարարությունում անպայման ընդունելություն կլինի»,-ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։