Երգչուհի Սիրուշոն դարձել է Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայրը։ Այս մասին երգչուհին հայտնել է իր միկրոբլոգում՝ լուսանկար հրապարակելով Ռուբենի հետ։
«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը…
Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարեւոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»,- գրել է միշտ ոճային ու հմայիչ երգչուհին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիրուշոն սեւ, կիպ զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ աքսեսուարները՝ ականջօղեր եւ մատանիներ։ Սիրուշոն նուրբ դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։
0Comments