«Իհարկե ոչ մի քաղաքական հետապնդում չկա, ըստ իս։ Ի սկզբանե գործի կասեցումը և սահմանադրական դատարան ուղարկելու մասին որոշման օրինականության վերաբերյալ կասկածներ կային», – ՀՀ երկրորդ նախագահի հետ առնչվող դատական գործի, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հարցին այսօր այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։
Նա և գործընկերներն ասացին, որ գործի մասին իրավական գնահատականներ չեն կարող տալ, քանի որ նախ լրիվությամբ չեն տիրապետում գործին, իսկ հետո Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից առանձին դատական ակտերի վերաբերյալ գնահատականներ տալն անընդունելի է՝ իշխանությունների տարանջատման սկզբունքից ելնելով։
0Comments