Բրիտանուհի Մաքսին Վրենը կտրուկ նիհարել է 110 կիլոգրամով, երբ բժիշկները կանխատեսել են, որ առկա առողջական խնդիրների պատճառով կինը շուտով կարող է մահանալ:
Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, հղում անելով The Mirror-ին, բժիշկները նշել են, որ 176 կգ քաշով 33-ամյա դաստիարակչուհին մեկ տարուց ավելի չի ապրի, եթե չփոխի իր կենսակերպն ու չդիմի ստամոքսի կրճատման վիրահատության:
Ավելին՝ կատարվելիք վիրահատության հետ կապված Վրենին նույնպես առանձնապես դրական կանխատեսումներ չէին տրվել:
Կինը դիմել է նիհարելու կենտրոն ու արդեն առաջին շաբաթում ազատվել մոտ 5 կգ-ից: Դրանից հետո նա հրաժարվել է վնասակար սննդից ու սկսել է աշխատանքի գնալիս իր հետ վերցնել տանը պատրաստված առողջ սնունդ:
Վրենը չի հանձնվել երեք տարի շարունակ, ինչի արդյունքում նիհարել է 110 կգ-ով՝ հասնելով 65.5 կգ-ի: Այդ ընթացքում նա հասցրել է ամուսնանալ ու ստանալ «Տարվա կին» տիտղոսը ճարպակալման դեմ պայքարող կազմակերպության կողմից:
0Comments