«Չի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի հրավիրի ծառայություն, կամ նյութեր նախապատրաստի, կամ քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար :Եթե գրվածը չի պարունակում կոչեր կամ եթե հանցակազմ չկա գրածի մեջ, իրենք որևէ գործառույթ այդտեղ չունեն: Դա ձեր և ում մասին այդ լուրը գրել եք, ձեր հարաբերություններն են և նա կարող է դատի տալ, դուք կարող եք պաշտպանվել, կամ-կամ... մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի, որովհետև խոսքի ազատությունը դա բացարձակ արժեք է, որը պարտավոր ենք պահպանել: Մենք, ընդհակառակը, որպես ԱԱԾ պետք է ամեն ինչ անենք, որ խոսքի ազատությունը ՀՀ-ում լինի ամենաբարձր մակարդակի վրա»,-. Shantnews-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքերում լրատվամիջոցը կարող է հետաքրքրել ԱԱԾ-ին:
ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել սուտ լուր տարածելու համար. Արթուր Վանեցյան
Մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի, որովհետև խոսքի ազատությունը դա բացարձակ արժեք է, որը պարտավոր ենք պահպանել
0Comments