Հունիսի կեսերին սպասվում են մարզպետների պաշտոնանկություններ. բայց նրանց անտեր չեն թողնի

Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ: Բայց որպեսզի նրանց շատ չնեղացնեն, նրանք աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով:

Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների, քանի որ դա կնշանակի ընդունել կադրային քաղաքականության տապալման փաստը, ինչը հանրային քննարկումների թեմա է»: