Ամբողջ աշխարհի գետերում հակաբիոտիկների վտանգավոր քանակություն են հայտնաբերել

Հետաքրքրական է, որ ցածր եկամուտ ունեցող երկրների գետերում հակաբիոտիկների կոնցենտրացիան սովորաբար ավելի բարձր է, ամենավատ ցուցանիշներն Ասիայում եւ Աֆրիկայում են

Ամբողջ աշխարհի հարյուրավոր  գետերի ջրերում՝ Թեմզայից մինչեւ Տիգրիս հակաբիոտիկների վտանգավոր բարձր քանակություն է պարունակվում: Դրա պատճառով բակտերիաները դրանցից շատերի նկատմամբ կայուն են դառնում՝ բուժումը պակաս արդյունավետ դարձնելով:

Այս մասին նշվում է University of York-ի մասնագետների նոր հետազոտությունում:

«Կայունության շատ գեներ, որոնք մենք հանդիպում ենք մարդկային պաթոգենների մոտ ծագում են շրջակա միջավայրի բակտերիաներից», - ասել է բրիտանական University of Exeter-ից պրոֆեսոր Ուիլյամ Գեյզը: Այդ հետազոտությանը նա չի մասնակցել , սակայն արդեն երկար ժամանակ զբաղվում է հակամիկրոբային դեղերի նկատմամբ կայունության խնդրի ուսումնասիրմամբ:

Գիտնականների խոսքով՝ բժշկական դեղերը մարդու եւ կենդանիների թափոնների միջոցով հայտնվում են գետերում եւ հողի մեջ, ինչպես նաեւ թափվում են մաքիչ կառույցներից եւ դեղագործականա ձեռնարկություններից: Որոշակի շրջաններում հակաբիոտիկների մակարդակը  շրջակա միջավայրում բավականին բարձր է, որպեսզի լուրջ ազդեցություն  ունենա ռեզիստենտության զարգացման վրա:

Հետազոտությունը, որը ներկայացվել է Հելսինկիում «Շրջակա միջավայրի թունաբանություն եւ քիմիայի հանրություն» համաժողովին, ցույց է տվել, որ աշխարհի ամենահայտնի գետերից մի քանիսը, այդ թվում Թեմզան, աղտոտված են հակաբիոտիկներով, որոնք  օգտագործվում են լուրջ ինֆեկցիաների դեմ բուժման համար:

Ավստրիայում Դունայից վերցրած նմուշներում գիտնականները 7 հակաբիոտիկներ են գտել, այդ թվում կլարիտրոմիցին, որն օգտագործվում  է շնչուղիների ինֆեկցիաների համար, այդ թվում պնեւմոնիայի եւ բրոնխիտի: Դունայում այս հակաբիոտիկների մակարդակը 4 անգամ գերազանցում է անվտանգ համարվող մակարդակը:

Դանուբը, որը մեծությամբ երկրորդ գետն է Եվրոպայում, այժմ ամենաաղտոտված գետն է մայրցամաքում: Ընդհանուր առմամբ ամբողջ Եվրոպայում այն վայրերի 8 տոկոսում, որտեղ վերցվել էին նմուշներ, հակաբիոտիկների մակարդակը գերազանցում էր անվտանգության սահմանները:


Թեմզան, որը սովորաբար համարվում է Եվրոպայի ամենամաքուր գետերից մեկը, աղտոտված էր 5 տեսակի հակաբիոտիկների խառնուրդով, ընդ որում՝ ցիպրոֆլոքսացինի մակարդակը, որն օգտագործվում է մաշկային եւ միզատար ուղիների վարակները բուժելու համար, ավելի քան 3 անգամ գերազանցել է անվտանգության շեմը:
Գիտնականները թեստավորել են 711 վայր 72 երկրներում եւ հայտնաբերել դրանցում 65 տոկոսի չափով հակաբիոտիկներ: 111 վայրերում հակամիոտիկների ծավալը գերազանցում էր անվտանգության շեմը, ընդ որում՝ ամենաաղտոտված մասերում դրանց կենտրոնացումը գերազանցում էր անվտանգության սահմանները 300 անգամ:


Սակայն խնդիրն այն էր, որ անգամ հակաբիոտիկներով աղտոտվածության ցածր մակարդակը կարող է խթանել դիմադրության զարգացումը:


Հետաքրքրական է, որ ցածր եկամուտ ունեցող երկրների գետերում հակաբիոտիկների կոնցենտրացիան սովորաբար ավելի բարձր է: Ամենավատ ցուցանիշներն Ասիայում եւ Աֆրիկայում են: Դրանց առավելագույն մակարդակը գրանցվել է Բանգլադեշում, որտեղ մետրոնիդազոլը, որն օգտագործվում է հեշտոցային վարակների բուժման համար, ավելի քան 300 անգամ գերազանցոել է անվտանգության մակարդակը. դրա հետքերը հայտնաբերվել էին բուժհիմնարկների մոտակայքում, որոնցում ցածր եկամտով երկրներում հիմնականում չկան դեղամիջոցների հեռացման համար հատուկ տեխնոլոգիաներ:


Անմիջապես գետերում թափվող կոյուղաջրերի սխալ հեռացումը, օրինակ, Քենիայում, եւս հանգեցնում է հակաբիոտիկների բարձր կոնցենտրացիայի: Քենիայի որոշ հատվածներում դրանց կոնցենտրացիան 100 անգամ գերազանցում է անվտանգության մակարդակը: