2020 թվականի սկզբից մաքսային դրույքաչափերի բարձրացման թեման զգայուն թեմա է։ Այն վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ անդամ պետություններին։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն ուներ անցումային ժամանակահատված, բայց այդ հնարավորությունը օգտագործում են ԵԱՏՄ մյուս պետությունների քաղաքացիները։ Աշխատանքային կարգով, ըստ Խաչատրյանի, տարվում է քննարկում, որ այդ կարգը սահմանվի միայն Հայաստանի համար, սակայն դա էլ իրական լուծում չէ։
Նախարարն ասաց, որ այս պահին հարցի վերջնական լուծում առայժմ չկա, և ինքը խուսափում է քննարկումների մասին խոսել վաղաժամ։
0Comments