Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, այպես, որ ոչ ոք ներս չմտնի։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձան մի շարք հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, հանրային դեմքեր և կառույցներ՝ քննադատելով Փաշինյանի կոչը և այն որակելով որպես սահմանադրական կարգը տապալելուն և դատական իշխանության անկախությունը վտանգելուն ուղղված կոչ (1, 2, 3, 4, 5)
Այսօր՝ առավոտյան 8:00-ից փակվել են Երևանի մի շարք դատարանների և որոշ մարզերի դատարանների մուտքերն ու ելքերը։
Դատարանների աշխատանքների պարալիզացման գործընթացին մասնակցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ, մարզետների տեղակալներ և իշխող ուժի այլ ներկայացուցիչներ։
Եվ այսպես, Երևանում և մարզերում դատական իշխանության գործունեության արգելափակման գործընթացին մասնակցել են օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասում ներկայացված են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Գևորգ Պապոյանը, Նարինե Թուխիկյանը, Ռուստամ Բաքոյանը, Սոս Ավետիսյանը, Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արման Եղոյանը։
- Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրի մուտքերը ու ելքերը փակելու գործընթացին մասնակցել էՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
- Նույն դատարանի մուտքերը ու ելքերը փակելու գործընթացին մասնակցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
- ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մասնակցել է Վերաքննիչ դատարանի մուտքերի և ելքերի փակման գործողություններին։
- ՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս մասնակցել է ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ տեղի ունեցող գործողություններին։
- ՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ևս Բաբկեն Թունյանի հետ միասին գտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ։
- ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը գտնվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի մոտ և մասնակցել այնտեղ տեղի ունեցող գործողություններին։
- ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ևս եղել է Նիկոլայ Բաղդասարյանի հետ նույն վայրում։
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սոս Եղոյանը եղել են ՀՀ Սնանկության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում։
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն էլ մասնակցել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող գործողություններին։
Շարունակելի, գրում է antifake.am:
0Comments