Բաղադրիչներ
1. Խնձոր – 2 հատ
2. Նեխուրի արմատ – 1 հատ
3. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
4. Մայոնեզ – 3 ճ/գ
5. Պինդ պանիր – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Խնձորները և նեխուրի արմատը լվանալ, հեռացնել խնձորի միջուկը:
2. Նեխուրն անցկացնել խոշոր քերիչով, խնձորը բարակ շերտատել: Լցնել տարայի մեջ և ցողել կիտրոնի հյութով:
3. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, լցնել աղցանով տարայի մեջ, ավելացնել մայոնեզը, խառնել և մատուցել:
0Comments