Թյուրինգի մրցանակակիր եւ Google Brain-ի մասնագետներից Ջեֆրի Հինթոնը պատմել է նեյրոնային ցանցերի մասին եւ ապագայի կանխատեսումներ արել։
Հինթոնը նեյրոցանցերի հետ աշխատանքի 30-ամյա փորձ ունի, նրան անվանում են «ԱԻ կնքահայր»։ Նա հեղինակել եւ որպես համահեղինակ է հանդիսացել ավելի քան 200 գիտական հոդվածների։ Տարածել է խոր ուսուցման գաղափարը, տեղեկացնում է Hightech+-ը՝ հղում կատարելով VentureBeat-ին։
Արհեստական ինտելեկտի ոլորտի ներկա տեմպերը զարմացնում են նրան։ «2012-ին ես չէի սպասում, որ առաջիկա հինգ տարիներին մենք կկարողանանք տարբեր լեզուների թարգմանություններ անել այդ տեխնոլոգիայի օգնությամբ»,- ասում է Հինթոնը։
Նա կարծում է, որ ներկա ուսուցման մոտեցումը սահմանափակումներ ունի։ Համակարգչային տեսողության մոդելների մեծ մասը հակադարձ կապի մեխանիզմ չունի, այիսնքն՝ դրանք փորձում են տվյալները վերակառուցել ավելի բարձրամակարդակ պատկերացումներից։
Նա եւ նրա գործընկերները վերջերս ուշադրություն են դարձրել գլխուղեղի տեսողական կեղեւին՝ որպես ոգեշնչման աղբյուրի։ Մարդկային տեսողությունն աշխատում է վերակառուցման սկզբունքով, եւ պարզվել է, որ նման մեթոդները համակարգչային տեսողության համակարգերում բարձրացնում են համակարգի հուսալիությունը։
Հինթոնը կարծում է, որ նեյրոկենսաբանները կարող են շատ բան վերցնել ԱԻ ստեղծողներից։ ԱԻ ապագա համակարգերը, ըստ նրա, անվերահսկելի կլինեն։ Չվերահսկվող ուսուցման ընթացքում տեղեկությունը կստացվի չորակավորված տվյալներից։ Նման մոտեցումը մոտ է մարդկային ունակությանը՝ որոնել նմանություններ եւ արձագանքել դրանց առկայությանը կամ բացակայությանը։
ԱԻ-ն կվերափոխի բազմաթիվ ճյուղեր, օրինակ՝ կրթությունը, որտեղ կմշակվեն ավելի անհատականացված դասընթացներ, որոնք հաշվի կառնեն մարդկային բիոքիմիան։ Տարօրինակ կլիներ հասկանալ, թե ինչպես է գործում ուղեղը եւ չփորձել բարելավել ուսուցման մեր կարողությունը, ընդգծում է նա։
0Comments